Առաքում շուկայից
EasyTrans-ը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ռուսական մեծածախ շուկաներից կատարված գնումները ամենացածր գնով և խելքին մոտ ժամկետներում ԱՌԱՔԵԼ Հայաստան։ Նախ անհրաժեշտ է կազմակերպել շուկայից դեպի պահեստ փաթեթի առաքումը։
Եթե ցանկանում եք ինքնուրույն կազմակերպել շուկայից դեպի Ռուսաստանի պահեստ փաթեթի առաքումը, ապա անհրաժեշտ է կապնվել Easytrans-ի գրասենյակ և հաստատել առաքումը։
Եթե չեք կարող, ապա մենք կկզմակերպենք շոււկայից դեպի Ռուսաստանի պահեստ փաթեթի առաքումը, որի համար անհրաժեշտ է սեղմել «Առաքում Շուկայից» կոճակը և լրացնել պարտադիր դաշտերը։
Մենք առաջարկում ենք առաքման հետևյալ երկու տարբերակները.
1)Առաքիչի միջոցով,
Ըստ ձեր տրամադրած տվյալների առաքիչը մոտենում, վերցնում է փաթեթը և 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում առաքումը Ռուսաստանի պահեստ, Տևողությունը մինչև ՌԴ պահեստ – 3 աշխ․ օր։
2)Կոդի տրամադրման միջոցով
Վաճառողը կամ միջնորդը (պասրեդնիկ) մեր տրամադրած կոդով հանձնում է փաթեթը շուկայում գտնվող հանձնման կետում։ Այդ կետից 3 աշխ․ օրվա ընթացքում կազմակերպվում է փաթեթի առաքումը դեպի Ռուսաստանի պահեստ, Տևողությունը մինչև ՌԴ պահեստ – 3 աշխ․ օր
Փաթեթի առաքման Գինը մինչև ՌԴ պահեստ կախված է փաթեթի գտնվելու վայրից, քաշից և արժեքից։Գինը ճշտելու համար կարող եք կապ հաստատել EasyTrans-ին։
Փաթեթը Ռուսաստանի պահեստում լինելուց հետո Easytrans-ը 5 աշխ օրից կկազմակերպի փաթեթի ավիափոխադրումը Երևան՝ Հրաչյա Քոչար 7 ։
Տևողությունը ՌԴ պահեստից Երևան– 5 աշխ․ օրից: Գինը՝ 1․ Ցամաքային փոխադրում՝ 1 կգ -1000 դրամ , մինիմալ քաշը 5 կգ, 2․ Օդային փոխադրումը 1 կգ-2000 դրամ, քաշային սահմանափակում չկա
Փաթեթը ստանում եք Երևան Հրաչյա Քոչար 7 հասցեից և վճարում գումարը (Մինչև ՌԴ պահեստի գումար + ՌԴ պահեստից Երևան գումար) տեղում կամ նախապես՝ ընտրելով վճարման եղանակը։
Ծառայությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կապնվել Easytrans-ի հետ, սիրով կպատասխանենք Ձեր հարցերին։
Ուշադրություն
EasyTrans-ը պատասխանատվություն չի կրում առաքված ապրանքի որակի, որոշ ապրանքների բացակայության կամ անհամապատասխանության համար։ Քանի որ հաճախորդին տրամադրվում է փաթեթը այն փաթեթավորմամբ, ինչպես որ առաքվել է մեր պահեստ տվյալ խանութի/ուղարկողի կողմից։ Փաթեթը կարող է բացվել միայն մաքսային պահեստում ըստ ՀՀ օրենքի ստուգումների նպատակով մեր ներկայացուցչի ներկայությամբ։
Սակայն, եթե ստացել եք փաթեթը և այն ունի որոշակի անհամապատասխանություն, խնդրում ենք դիմել այն օնլայն խանութին/ուղարկողին, որտեղից կատարվել է գնումը։